Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Այգեկ գյուղում
07.07.2023 11:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 6-ին Արմավիրի մարզի Այգեկ գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Գագիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: