Օգոստոսի 12-ին, ժամը 23.40-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել 75-ամյա մի կին   և հայտնել, որ իր եղբոր որդին` 1971 թ. ծնված  Բաբկեն Ս.-ն, փորձում է հրդեհել տունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, Բաբկեն Ս.-ն իր տան բակում,  դիտավորությամբ այրելով, ոչնչացրել է իր կնոջ իրերը և հագուստը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: