Այրված գազը տուն է լցվել
29.12.2017 11:29
Թունավորում
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2008 թ. ծնված Սվետլանա Վ.-ն, 2006 թ. ծնված Նվարդ Ա.-ն և 2009 թ. ծնված Հասմիկ Ա.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Շինարարների փողոցի թիվ 5/1 հասցեում օդափոխման օդանցքը փակ լինելու և այրված գազը տուն լցվելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: