ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այրվել է ավտոմեքենան և խոտի դեզը

18.08.2015 11:27 Հրդեհ

Օգոստոսի 17-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ մասից Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի թիվ 197 տան մոտ հրդեհ է բռնկվել, այրվում է ավտոմեքենան և խոտի դեզը:
Պարզվել է, որ 1949 թ. ծնված Ալեքսեյ Կ.-ի տան բակ խոտ տեղափոխելիս 1991 թ. ծնված Վասիլի Կ.-ի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի խլացուցիչից բռնկվել է ավտոմեքենայում բեռնված խոտը, ապա, կրակը տարածվելով, բռնկվել է նաև բակում եղած խոտի դեզը, ինչի հետևանքով այրվել է մոտ 5 տ չոր խոտ և ավտոմեքենան:
Վնասի չափը կազմում է մոտ 2.250.000 դրամ:
Նյութերն ուղարկվել են Լոռու մարզի հրդեհային տեսչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: