Այրվել է բեռնատարի սրահը, ինչի հետևանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 20-ին, ժամը 06.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հայտնել են, որ Չարբախի զինվորական հավաքակայանի դիմաց գտնվող պահեստի մոտ բեռնատար է այրվում:
Պարզվել է, որ այրվել է Արարատյան փողոցի թիվ 90/10 հասցեում գործող մաքսային պահեստի տարածքում կայանված, Վրաստանի քաղաքացի, 1950 թ. ծնված Թամազի Պ.-ի վարած «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը, ինչի հետևանքով վարորդը երկու դաստակների ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: