1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Այցելություն Արագածոտնի մարզ. խորհրդակցություն և հանդիպումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այցելություն Արագածոտնի մարզ. խորհրդակցություն և հանդիպումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 5-ին  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցելությունների ծրագրով՝ Արագածոտնի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին և հատկապես կարևորեց մասնագիտական պարապմունքների նշանակությունը՝ ընդգծելով, որ չի հանդուրժվելու ձևական վերաբերմունքը այդ կարևոր գործընթացի հանդեպ:
Ոստիկանության  պետը պահանջեց անհանդուրժող լինել հանցագործությունները գրանցումից թաքցնելու, քաղաքացու հանդեպ անպատշաճ վերաբերմունքի, բռնությամբ ցուցմունք կորզելու և ցանկացած այլ արատավոր երևույթների հանդեպ, ինչպես և լիարժեք աշխատել համայնքների, հասարակության հետ:
Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունը նոր ոստիկանության ձևավորման գործում՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բացառիկ նշանակությունը նախանշված ծրագրերի իրագործման համար:
Ոստիկանության պետը  խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հասարակության սպասարկող ծառայությունների աշխատանքի որակը բարելավելու, աշխատանքում սեփական տրանսպորտային միջոցներն օգտագործող գյուղացու հանդեպ հոգատար վերաբերմունքի, անօրինական զենք-զինամթերքի հայտնաբերման, իրենց օրենքից վեր դասողների նկատմամբ ձեռնարկվելիք միջոցառումների և մի շարք այլ ուղղություններով:
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց   ամենայն աջակցություն և օգնություն ցուցաբերել մարզի եզդիների համայնքների հանդեպ՝ նկատի առնելով ազգային առանձնահատկությունները:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ աշխատանքային հանդիպումները մարզերում լինելու են պարբերական՝ ակնկալելով գործնական հետևություններ և արդյունքներ:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Արագածոտնի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ: 
Վերլուծելով ոստիկանության բարեփոխումների գործընթացը և գլխավոր սկզբունքները՝ ոստիկանության պետը ներկայացրեց հասարակության հետ համատեղ աշխատանքի մարտավարությունը:
Ոստիկանության պետը  կարևորեց, մասնավորապես, անչափահասների հետ տարվող աշխատանքը և հայտնեց, որ հաստիքներ են տրամադրվել Արագածոտնի մարզի երեք ավագ դպրոցներում ոստիկանների աշխատանքը կազմակերպելու համար:
Ոստիկանության պետը հանդիպման մասնակիցներին հորդորեց աջակցել ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու  գործում՝ նշելով, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Իսկ ինչ վերաբերում է որսորդական հրացաններին, ապա օրինական կերպով գրանցելուց հետո դրանք կվերադարձվեն տերերին: Ավելին, անտառամերձ տարածքների բնակիչներին կտրամադրվեն օրինական հրացաններ, ինչի փորձը ոստիկանությունն արդեն իսկ ունի: Պատրաստակամություն հայտնելով համակողմանի իրավական օգնություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին՝ ոստիկանության պետը նաև նշեց, որ ոստիկանությունը պատասխան քայլեր է ակնկալում:
Ամփոփելով հանդիպումը՝ Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն անշրջելի են, և ունենալով հասարակության հավատն ու վստահությունը, համատեղ աշխատանքով հասնելու ենք նախանշված ծրագրերի իրագործմանը: