ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Այցելություն Վայոց ձորի մարզ և հանդիպումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այցելություն Վայոց ձորի մարզ և հանդիպումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 12-ին  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարզային հանդիպումների ծրագրի շրջանակում այցելեց Վայոց ձորի մարզ և  հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցությունը նվիրված էր բարեփոխումների ծրագրով նախատեսված առաջնահերթ խնդիրներին: Ոստիկանության պետը, մասնավորապես, պահանջեց ակտիվացնել աշխատանքը ոստիկանի նոր մտածողության ու կերպարի ձևավորման ուղղությամբ, քաղաքացու հետ հարաբերություններում բացառել ցանկացած անթույլատրելի դրսևորում, գործնական պարապմունքների ընթացքում բարձրացնել անձնակազմի մասնագիտական ու ծառայողական պատրաստականության մակարդակը:
Անչափահասների հետ տարվող աշխատանքների կապակցությամբ ոստիկանության պետը նշեց, որ դպրոցներում առկա է այն արատավոր երևույթը, երբ դասի չհաճախող կամ ընդհանրապես հանրապետությունից բացակայող աշակերտը դասարանից դասարան է տեղափոխվում և հասունության վկայական ստանում, ինչը խեղում է պատանու հոգեբանությունը և զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն ստեղծում: Վլադիմիր Գասպարյանը պահանջեց անզիջում լինել նման դրսևորումների հանդեպ:
Ոստիկանության  պետը  քաղաքացու հանդեպ հոգատար վերաբերմունք և որակյալ աշխատանք պահանջեց  հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների՝ համայնքային ոստիկանության, անձնագրային, հաշվառման-քննական բաժինների, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից:
Վերլուծելով հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկայի դեմ պայքարի դրական դինամիկան՝ ոստիկանության պետը նկատեց, որ, չնայած ձեռքբերումներին, դեռևս անբավարար է ոստիկանության հանդեպ հասարակության վստահության աստիճանը: Եվ, որպես օրինակ, Վլադիմիր Գասպարյանը նշեց այն իրողությունը, որ որոշ տուժողներ խուսափում են ոստիկանություն դիմելուց:
Անդրադառնալով Ջերմուկ քաղաքում ծառայության կազմակերպման առանձնահատկություններին՝ ոստիկանության պետը կարևորեց այնտեղ պարեկապահակետային ծառայության՝ «հրեշտակների» դասակի կազմավորման անհրաժեշտությանը. ծառայողները կունենան բարձրագույն կրթություն, կտիրապետեն օտար լեզուների, առաջին բուժօգնության միջոցներին և այլն:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը մարզպետարանում հանդիպում ունեցավ Վայոց ձորի համայնքների ղեկավարների հետ:
Ոստիկանության պետն անդրադարձավ գյուղապետերի հետ աշխատանքի կազմակերպման, որսագողության դեմ համատեղ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, միջպետական և համայնքային ճանապարհների նշագծման ու մի շարք այլ խնդիրների, որոնց լուծման գործում ակնկալվում է սերտ աշխատանք տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես ապօրինի զենք-զինամթերքի առգրավման հրատապությունը և գյուղական շրջաններում ոստիկանության ծառայության առանձնահատկություններն ու  հողագործ մարդու հանդեպ առանձնակի վերաբերմունքի անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը  հավաստեց, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները հասարակության հետ աշխատանքն ավելի սերտացնելու, համատեղ գործողությունները համակարգելու և հետադարձ կապն ապահովելու ուղղությամբ:
Հանդիպման ավարտին  գործնական խոսակցություն ծավալվեց  ոստիկանությանն ու համայնքներին հուզող հրատապ հարցերի շուրջ, որոնցից մի քանիսին հենց տեղում տրվեցին լուծումներ: