ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այցելություն ոստիկանության զորքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այցելություն ոստիկանության զորքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետՎլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց Ոստիկանության զորքերի հասարարական կարգի պահպանության զորամաս և ներկա եղավ մարտավարամասնագիտական վարժանքներին:
Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշապատին:
Վարժանքի ընթացքում արագ արձագանքման խմբերը ներկայացրին հանրային տարածքում զինված խմբի ծրագրերը խափանելու և ապօրինի զինյալներին վնասազերծելու գործողություններ:
Վարժանքի ավարտին ներկայացվեց ձեռնամարտի հնարքների համալիր:
Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի բարոյահոգեբանական ու կամային որակները, հատկապես` գնդապետ Գուրգեն Գրիգորյանի ղեկավարած զորամասի մարտավարամասնագիտական պատրաստականությունը և կարևորեց Զորքերի դերը հասարակական կարգի ապահովման ու հանրային անվտանգության պահպանման գործում:
Ոստիկանության պետը շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ զինծառայողների կենցաղի և մասնագիտական պատրաստության պայմաններին, ստուգեց ձմեռային շրջանի նախապատրաստական աշխատանքի արդյունքները:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը,ուղեկցող սպաների և ոստիկանության զորքերի հրամանատարության ու զինծառայողների հետ, մասնակցեց զինվորական ճաշի: