Այցելություն ոստիկանության զորքերի Հատուկ նշանակության ստորաբաժանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումում էր, որտեղ ներկա գտնվեց զորավարժանքի հերթական գործողությանը:
Վարժանքի սցենարով` հատուկ նշանակության խումբը առաջադրանքը կատարելիս հայտնվում է շրջափակման մեջ: Օգնության հասած խումբը, զրահատեխնիկայի և դիպուկահարների կիրառմամբ, ապաշրջափակում է շինությունն ու դուրս բերում զինծառայողներին:
Վարժանքից հետո Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանման հրամանատարության ու հատուկ խմբերի ղեկավարների հետ քննարկեց եղանակային բարդ պայմաններում իրականացված գործողությունները, արեց կոնկրետ դիտողություններ ու տվեց համապատասխան հանձնարարականներ:
Ոստիկանության պետի գլխավորությամբ` բարձրաստիճան սպաները ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հատուկ նշանակայինների հուշապատին:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը իր դիտարկումները ներկայացրեց հատուկ նշանակության ստորաբաժանման գործողությունների վերաբերյալ և ընդհանուր առմամբ դրական գնահատեց վարժանքի ադյունքները: