Այսօր անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, իսկ Մեղրի-Երևան ճանապարհին «ՎԱԶ-21063»-ը բախվել է «Սկանիա»-ի
14.05.2015 18:47
ՃՏ պատահարներ
Մայիսի 14-ին, ժամը 10.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 14-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 165-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Սկանիա-530» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: