ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անակնկալ այցելություն. կիսակառույցում թմրամիջոց էր պատրաստում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող  հանրախանութի դիմացի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում ոմն Արմեն թմրամիջոց է պատրաստում: 
Մեկնած օպերատիվ խումբը նշված շինության նկուղում հայտնաբերել է 1965 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1986 թ. ծնված Ալբերտ Չ.-ին և 1977 թ. ծնված Թաթուլ Շ.-ին:
Զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են տարբեր  քանակի և գույնի հեղուկներով լցված սրվակներ, ներարկիչներ, տարաներ, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված այլ նյութեր ու առարկաներ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: