Անապայի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու մեղադրանքով
13.03.2013 11:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 12-ին, ժամը 11.00-ին, Հոբարձի գյուղից բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Սերժիկ Ղ.-ն, որը 2012 թ. հուլիսի 7-ից ՌԴ Կրասնոդարի Երկրամասի Անապա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: