Հետախուզվում էր Անապա քաղաքի ոստիկանության կողմից
28.11.2017 12:32
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Արմեն Փ.-ն, որը նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Անապա քաղաքի ոստիկանության բաժնի կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասի (երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: