Ապարանի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել
Սեպտեմբերի 19-ին մի տղամարդ ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը մտել են Արայի գյուղի իր գոմ ու հափշտակել 3 խոզ։
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ, նույն օրը բացահայտեցին հանցագործությունը։
Կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին երկու տղամարդ, որոնք խոստովանեցին կատարածը։
Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նրանց «Ֆորդ Տրանզիտ» մեքենան, որի մեջ հայտնաբերվել է գազային ատրճանակ և թմրանյութ։
Գողոնի մի մասը հայտնաբերվել է մորթված վիճակում։
Ոստիկանության Ապարանի բաժնում հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: