ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ անասնագողության դեպք են բացահայտել

28.03.2022 17:09 Գողություն
Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ անասնագողության դեպք են բացահայտել

Մարտի 26-ին, ժամը 04.15-ին, Ապարանի ոստիկանները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Ափնա գյուղի կենտրոնական փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով: Մեքենայում չորս գլուխ ոչխար կար:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ոչխարները ժամը 01.30-ի սահմաններում գողացել է հորաքրոջ՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի անասնագոմից:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: