ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նաիրի բաժնի ոստիկաններն անասնագողության դեպք են բացահայտել

25.02.2023 10:50 Գողություն

Փետրվարի 17-ին մրգաշենցի մի տղամարդ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր տվել, որ անասնագոմից գողացել են 4 ոչխար։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն ստացվեց, որ գողությունը կատարել է Երևանի 44-ամյա մի բնակիչ: Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Նաիրիի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը վաճառել էր: Տղամարդը ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: