ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց անասնագոմում

Հետախուզվողը հայտնաբերվեց անասնագոմում

Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 04.15-ին, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին՝ անասնագոմում, հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Գագիկ Ք.-ն, որը դեկտեմբերի 10-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) մեղադրանքով:
Գագիկ Ք.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: