ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անասնակեր է գողացել և վաճառել

07.05.2014 12:30 Գողություն

Մայիսի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. Սամվել Գ.-ին: Նա խոստովանել է, որ մարտին «Պարզ լիճ» կոչվող տարածքում գտնվող խոզաբուծական ֆերմայից 2 անգամ գողացել է 560 կգ ընդհանուր կշռով 14 պարկ խտացված անասնակեր և մորաքրոջ որդու` 1986 թ. ծնված Արամ Ղ.-ի հետ նրա «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տուն ու վաճառել:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: