ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թրաֆիքինգն աշխարհում երրորդ ամենաեկամտաբեր հանցատեսակն է. թեմատիկ անդրադարձ

05.04.2024 15:34 ԹՐԱՖԻՔԻՆԳ

Մարդկության առաջընթացի, զարգացած տեխնոլոգիաների, ժողովրդավարության և հումանիզմի դարում պետք է որ մարդու շահագործման մասին խոսվեր միայն դասագրքերում կամ պատմավեպերում, այնինչ աշխարհում այսօր մոտ 50 միլիոն մարդ ապրում է ժամանակակից ստրկության մեջ։
Յուրաքանչյուր դեպքում արատավոր երևույթի հետևում կանգնած է այն մարդը, որը ձգտում է ուժով իշխել թույլին: Նա ապրանքայնացնում է մարդուն, նրա հետ վարվում որպես գույքի, ինչից կարող է շահ ստանալ։ Թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունից հետո շահութաբերությամբ թրաֆիքինգն աշխարհում երրորդ ամենաեկամտաբեր հանցատեսակն է։ Յունիսեֆի տվյալներով՝ այն տարեկան ավելի քան 150 միլիարդ դոլարի շահույթ է բերում:
Թրաֆիքինգի զոհ կարող են դառնալ բոլորը, ոչ միայն խոցելի խավի ներկայացուցիչները` կանայք ու երեխաները, այլև տղամարդիկ: Շահագործողները ուժով, սպառնալիքով կամ խաբեությամբ նրանց ենթարկում են սեռական շահագործման, ներգրավում հարկադիր աշխատանքներում, ստիպում զբաղվել մուրացկանությամբ։ Արդյունքում` խախտվում են մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժի և շատ այլ հիմնարար իրավունքներ, և որ ամենակարևորն է՝ ոտնահարվում է մարդու արժանապատվությունը։
Հայաստանում թրաֆիքինգի կամ շահագործման առավել հաճախ հանդիպող տեսակներից են աշխատանքային և սեռական շահագործումները։ Ընդ որում, արձանագրվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թրաֆիքինգի դեպքեր, երբ շահագործումը կատարվում է այլ երկրներում։
Միայն նախորդ տարի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որոնցից 23-ը վերաբերել է աշխատանքային, իսկ 4-ը՝ սեռական շահագործմանը։ Դեպքերից 2-ը եղել է արտաքին շահագործման։ Իսկ 2024 թ. առաջին երեք ամիսների ընթացքում նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, որոնցից 5-ը` աշխատանքային, 3-ը՝ սեռական շահագործման։ Երկու դեպքում շահագործվել են անչափահասներ։
Հանցագործությունը լատենտային է, ընդ որում՝ խոսքը վերաբերում է բնական լատենտայնությանը, երբ զոհերը ամաչելով իրենց կարգավիճակից, վախենալով սպառնալիքներից կամ մինչ այդ ինչ-որ օրինազանցություն գործած լինելու պատճառով չեն դիմում իրավապահներին։ Միաժամանակ, քրեական օրենսդրությամբ ամրագրված է, որ տուժած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցանքների համար, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ հանցանքները կատարել է հարկադրանքի ներքո:
Մի քանի պարզ խորհուրդ` թրաֆիքինգի զոհ չդառնալու համար. օրինակ` խուսափեք գայթակղիչ առաջարկներից, եթե խոստանում են արտասահմանում բարձր վարձատրվող աշխատանք կամ անվճար ուսում կամ հավատացնում են, թե շատ արագ խոշոր գումար կվաստակեք։ Մի՛ վստահեք և ձեր փաստաթղթերը մի՛ տվեք այլ անձանց։ Եվ հիշեք՝ իրավապահ համակարգը ձեր կողքին է, իսկ ուժեղ է նա, ում կողմում օրենքն ու օրինականությունն են:
Ցանկացած կասկածելի իրավիճակում, երբ կարող է սահմանափակվել ձեր ազատությունը կամ կիրառվում է բռնություն, անգամ բռնության սպառնալիք, ապա անմիջապես զանգահարեք ՆԳՆ ոստիկանության թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի թեժ գծին՝ 080 05-05-50։