ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անզգույշ ամուսնու ապօրինի զենքը

Օգոստոսի 20-ին, ժամը 01.15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 65-ամյա մի կին: Նա հայտնել է, որ ամուսինը տանը հրազենը մաքրելիս պատահաբար կրակել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 72-ամյա ամուսինը պատահաբար կրակել է ապօրինի պահվող «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացանով:
Հրացանն առգրավվել է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: