ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անզգուշաբար վնասվել է 150 խնձորենի

Փետրվարի 13-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել 1965 թ. ծնված Հակոբ Ս.-ն և հայտնել, որ փետրվարի 12-ին, ժամը 11.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում Վեդիի ՋՕԸ աշխատակիցները վառել են ջրատար առուների խոտը, ինչի հետևանքով անզգուշաբար վառվել է նաև Վեդի-Վանաշեն ճանապարհի ձախ կողմում գտնվող իր խնձորենու այգու խոտածածկի մակերևույթը և հրդեհային ներգործության է ենթարկվել մոտ 150 խնձորենի:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: