Անզուշությամբ վնասվածք է պատճառել
15.08.2015 12:46
Մարմնական վնասվածք
Օգոստոսի 12-ին, ժամը 09.50-ին, 1981 թ. ծնված Քրիստինե Հ.-ից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ դանակահարություն է եղել:
Մեկնած օպերատիվ խմբին Քրիստինե Հ.-ն բացատրություն է տվել, որ դանակահարություն չի եղել, իր ձեռքի վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Օգոստոսի 12-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 06.30-ին, Քրիստինե Հ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, վերջինիս խոհանոցային դանակով անզուշությամբ վնասվածք է պատճառել իր ծանոթը` 1979 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը օգոստոսի 13-ին, ժամը 12.30-ին, Արցախի փողոցի թիվ 138 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Քրիստինե Հ.-ն հրաժարվել է ԴԲՓ-ից:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: