Վճարիր հարկերը և քնիր անխռով
14.10.2016 11:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 16.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1975 թ. ծնված Արթուր Դ.-ն, որը 2014 թ. հունիսի 6-ից հետախուզվում էր hարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: