Որպես անհետ կորած որոնվողների հայտնաբերում
 
                                            Դեկտեմբերի 26-ին հաղորդվել էր 1991 թ. ծնված Գևորգ Նանյանի անհետ կորելու մասին: 
 Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 28-ին նա հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
***
 Դեկտեմբերի 27-ին հաղորդվել էր 1994 թ. Արմեն Զախարյանի անհետ կորելու մասին:
 Ոստիկանության Արարատի և Տարոնի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					