Անհիմն վիճաբանություն և աչքի վնասվածքներ
27.06.2015 17:49
Մարմնական վնասվածք
Հունիսի 26-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ աչքի ակնագնդի սալջարդով և աջ ակնակապի հեմատոմայով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Հակոբ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, գյուղի մոտակա դաշտում, անհիմն վիճաբանության ժամանակ, 1961 թ. ծնված Վալերիկ Շ.-ն ձեռքով հարվածել է Հակոբ Մ.-ի աջ աչքին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: