ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 5-ին Արմավիրի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 35-ամյա Արման Պ.-ն, որը 2020 թ. մայիսի 6-ից ՌԴ Կազան քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
