ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Աննա Հակոբյա՛ն, որպես մարդ ու մայր թույլ կտայի՞ք, որ ձեր երեխաներին ու ընտանեկան «կնճիռները» ահա այսպես տիրաժավորեին

30.08.2017 10:46 Պարզաբանում
Աննա Հակոբյա՛ն, որպես մարդ ու մայր թույլ կտայի՞ք, որ ձեր երեխաներին ու ընտանեկան «կնճիռները» ահա այսպես տիրաժավորեին
«Armtimes.com» կայքը հրապարակում է արել դերասան Վահագն Սիմոնյանի, նրա երեխաների, երեխաների մոր ու խորթ հոր հարաբերությունների վերաբերյալ՝ կրկին սկանդալային սենսացիայի հիվանդագին ձգտում ու երեխաների ճակատագրի հանդեպ փայլուն անպատասխանատվություն դրսևորելով:
Աննա Հակոբյա՛ն, երբ ոստիկանությանը, հոգեբաններին, տեսանյութ տարածողներին մեղադրում եք երեխաների հանդեպ անտարբերության մեջ, երբ սրտաճմլիկ պատմություն եք անում դպրոցում, ընկերական շրջապատում, հասարակության մեջ նրանց կարգավիճակի և հոգեբանական հնարավոր խնդիրների մասին, երբ ինտիմ մանրամասներ եք բերում ՝ չե՞ք հասկանում, որ հենց դուք եք տիրաժավորում այդ դրամատիկ պատմությունը ու սրում երեխաների առանց այն էլ ծանր հոգեվիճակը: Իսկապե՞ս չեք հասկանում, թե ոստիկաններին, հոգեբաններին, մանկավարժներին ցեխոտելու հերթական առիթն է:
Ի՞նչ անտարբերության մասին է խոսքը, երբ հետաքննություն է ընթանում, երբ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետն անձամբ է այցելել երեխաներին՝ հոգեբանի ու մանկավարժի հետ, զրուցել է երեխաների հետ, մեծերի հետ քննարկել նրանց խնդիրները, առաջարկել լուծումներ: Այս ամենը, կրկնում ենք, արվել է անհապաղ, անձամբ և օրենքի շրջանակում: Իսկ դուք անձամբ ի՞նչ եք արել այդ երեխաների համար, ողբերգությունը տիրաժավորելուց բացի…
Ձեր դավանած առաջադեմ արժեքներից տեղյակ չե՞ք, որ անչափահասին այլևայլ, այդ թվում՝ ժուռնալիստական խաղերի թիրախ ու միջոց դարձնելը, մեղմ ասած, չի խրախուսվում: Իսկ դուք ինչո՞վ եք զբաղված…
Աննա Հակոբյա՛ն, որպես մարդ ու մայր թույլ կտայի՞ք, որ ձեր երեխաներին ու ընտանեկան «կնճիռները» ահա այսպես տիրաժավորեին ու բամբասանքի առարկա դարձնեին: Ի՞նչ կանեիք, ի՞նչ քայլերի կդիմեիք… Մտածեք նաև այդպիսի տարբերակի մասին ու հարցրեք ձեզ՝ ինչո՞ւ եմ  այսպես անտարբեր ուրիշի՛ երեխաների ճակատագրի հանդեպ…
Եվ ոչ միայն երեխաների: Անտարբեր եք նաև մեծերի, օրենքի պահանջների, քաղաքացու իրավունքների հանդեպ: Պահանջում եք առանց քննության ձերբակալել Վահագն Սիմոնյանին, առանց ծնողների թույլտվության աշխատել երեխաների հետ, առանց դատարանի որոշման քայլեր ձեռնարկել: Հասկանո՞ւմ եք՝ ինչեր եք պահանջում…
Ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակում: Դուք գուցե այլ կերպ եք նախընտրում գործել, բայց հանրությանը մի՛ պարտադրեք ձեր պատկերացումներն ու երևակայությունը: Ու հասկացեք վերջապես. անփաստարկ ու ստող հրապարակմանը ոստիկանության պետի մե՜ծ լուսանկարը հավելելով լայքեր հավաքելը ծիծաղելի հնարք է ու վայել չէ ճշմարիտ լրագրությանը: