Օգտվել էր ձեռնարկությունների աշխատակիցների անուշադրությունից
Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 14-ին, ժամը 20.10-ին, Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հարավարևմտյան Բ2 թաղամասի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի: Իրավապահները պարզել էին, որ հուլիս-օգոստոս ամիսներին, օգտվելով մի ձեռնարկության աշխատակիցների անուշադրությունից, նա գողացել է վեց շիշ օղի:
Երիտասարդը բացատրություն է տվել, որ Աջափնյակ վարչական շրջանից կատարել է այլ գողություններ ևս: Մասնավորապես պարզվել է, որ նա Սիլիկյան թաղամասում գտնվող մեկ այլ ձեռնարկությունից գողացել է օղի և կոնյակ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: