Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին
13.06.2015 10:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մալաթիայի բաժնի ծառայողները Հյուսիսային պողոտայի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել մայիսի 11-ից ՀՀ քրեական օրենսգրքի 165 հոդվածի (Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: