ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անվադողը ձեռքին քաղաքացին կասկած էր հարուցել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Օհանովի փողոցի թիվ 24 շենքի մոտ նկատելով մի քաղաքացու՝ անվադողը ձեռքին, գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել բաժին:
Ինքնությունը պարզելուց հետո (1985 թ. ծնված Եղիշե Ա.-ն էր), երբ խուզարկել էին գրպանները՝ 5 մլ-անոց ներարկիչ էր հայտնաբերվել՝ 2 մլ մուգ շագանակագույն հեղուկանման զանգվածով: Նա հայտնել էր , որ զանգվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, իսկ անվադողն էլ վաղ առավոտյան, ժամը 05.30-ի սահմաններում, գողացել է Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտ կայանված «ԳԱԶել»-ից:
Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդին և նրանից հաղորդում ընդունել, ըստ որի՝ իրեն պատճառված նյութական վնասի չափը կազմում է 30.000 դրամ:
Թմրամիջոցն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: