Անտառահատում Դիլիջանում
08.12.2014 15:52
Ապօրինի ծառահատում
Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Երիտասարդական թաղամասի անասնաշուկայում նկատել են «ՈւԱԶ-3303» մակնիշի բեռնատար ավտոմեքենա` բեռնված վառելափայտով, որի վարորդը՝ 1964 թ. ծնված Բաբկեն Հ.-ն, հայտնել է, որ վառելափայտը պատկանում է իրեն, և այն մոտ 25 օր առաջ հատել է Դիլիջանի անտառից:
Բաբկեն Հ.-ն վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել, սակայն հայտնել է, որ հայտնաբերված վառելափայտի վերաբերյալ ունի համապատասխան փաստաթղթեր:
Նա ավտոմեքենայի հետ միասին բերման է ենթարկվել բաժին:
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է մոտ 3 խմ վառելափայտ:
Բնությանը հասցված վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: