ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անտառից ծառեր է հատել

Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Արամուս գյուղից բաժին են հրավիրել 1986 թ. ծնված Արամ Ղ.-ին` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտով` առանց համապատասխան փաստաթղթերի:
Արամ Ղ.-ն նշել է, որ փայտը վաճառելու նպատակով ապօրինի կտրել է Տավուշի մարզի Գոշ գյուղից դեպի Ճամբարակ քաղաք ճանապարհի անտառից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: