ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները

21.03.2022 18:43 Միջոցառումներ

Մարտի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2815 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 153 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 122, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 268 անձ։ 63 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 7-ը՝ առանց համարանիշերի, 26-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 18-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 7-ը փակված համարանիշերով, 233-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկաները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկել 54 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։