Բերման ենթարկվեց Բագրատաշենի սահմանային անցակետից
04.07.2017 13:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հուլիսի 3-ին, ժամը 22.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Քյարամ Ս.-ն, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը), 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի և 176 հոդվածի (կողոպուտը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: