Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
01.06.2023 11:11
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 31-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 47-ամյա Սարգիս Ա.-ն, որը մայիսի 14-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: