Խարդախությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
03.10.2022 10:27
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 2-ին, ժամը 00.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 44-ամյա Տաթևիկ Ա.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: