Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
04.04.2019 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլ 3-ին, ժամը 11.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 37-ամյա Ջեմալ Ն.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Արագածի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: