Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
05.05.2023 11:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 4-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա Սեդրակ Բ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: