ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Ոստիկանության Թումանյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 5-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է 30-ամյա Ալիկ Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա պարտավորվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին:
Առանց խափանման միջոցի:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: