ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ
09.01.2019 12:13
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 8-ին, ժամը 18.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Հերմինե Խ.-ն, որը 2018 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: