Հետախուզվողը հայտնաբերվեց մաքսային անցակետում

Ոստիկանության Մեղրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին, ժամը 00.30-ին, Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Ալի Ա.-ն, որը ապրիլի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: