Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի մաքսային անցակետում
15.08.2019 12:49
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 14-ին, ժամը 20.35-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շնորհիվ Բագրատաշենի մաքսային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմուք բերման է ենթարկվել 41-ամյա Արմեն Ե.-ն, որը 2019թ.-ի օգոստոսի 11-ից հետախուզվում էր Շենգավիթի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: