Հայտնաբերվեց սահմանային անցակետում
15.09.2018 15:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և մի զորամասի ծառայողները համատեղ ստացված տեղեկություններն իրացնելիս սեպտեմբերի 14-ին, ժամը 07.40-ին, մինչև «Մեղրի» մաքսատուն հասնելը, սահմանային անցակետի զննման գոտում հայտնաբերել և բերման են ենթարկել 33-ամյա ԻԻՀ քաղաքացու, որը 2018թ. ապրիլի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: