Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
17.04.2023 11:09
Հետախուզվողի հայտնաբերում

Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել ՌԴ քաղաքացի Ուչա Կ.-ն, որը փետրվարի 28-ից Տյումենի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: