Հետախուզվողները հայտնաբերվեցին սահմանային անցակետում
Նոյեմբերի 16-ին, ժամը 10.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 33-ամյա Վահան Ա.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 254-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները նոյեմբերի 17-ին, ժամը 01.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 43-ամյա Մուշեղ Մ.-ին, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: