Հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
22.11.2017 11:14
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 21-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: