Հետախուզվողները` Բագրատաշենի սահմանային անցակետում
Հուլիսի 21-ին, ժամը 13.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Վրեժ Պ.-ն, որը 2018թ. հունիսի 13-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Կեմերովոյի մարզի ՆԳՎ Նովոկուզնեցկի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի պրիմ 1 մեղադրանքով (ՃԵԿ խախտելը):
***
Հուլիսի 21-ին, ժամը 13.45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1994 թ. ծնված Գոչա Գ.-ն, որը 2015թ. հունվարի 16-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: