Վրաստանի քաղաքացի հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
24.07.2019 11:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 20.25-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի 57-ամյա քաղաքացի Թամազ Կաբուլիան, որը 2012թ. մայիսի 11-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 4-րդ մասի (բռնությամբ ավտոտրանսպորտային միջոցի տիրանալը) մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տետղեկացվել է նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: