Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
26.10.2021 11:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով Բավրայի սահմանապահ վերահսկողության բաժնի ծառայողների հետ, հոկտեմբերի 25-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և Աշոցքի բաժին բերման են ենթարկել 62-ամյա Ակաբի Կ.-ին, որը սեպտեմբերի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: