Հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
28.12.2017 12:09
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 27-ին, ժամը 20.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Սերգեյ Գ.-ն, որը հուլիսի 31-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: